Գնաճն աստիճանաբար կնվազի. ԿԲ նախագահ
Գնաճն աստիճանաբար կնվազի. ԿԲ նախագահ

Այս տարվա մարտին 12-ամսյա գնաճը Հայաստանում ավելացել է և կազմել 7.4 տոկոս, ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0 տոկոս, սակայն ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Ըստ նրա, 2022թ-ի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում և ընդլայնում ամբողջական պահանջարկը: «Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»: