Karevorinfo  Իրադարձություններ  152

Ժամը 18․00-ի դրությամբ բերման է ենթարկվել 235 քաղաքացի

19:06 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Ժամը 18․00-ի դրությամբ բերման է ենթարկվել 235 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի ու մարզերի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։

«Ժամը 18-ի դրությամբ, Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 209 քաղաքացի», - հայտնել են ոստիկանությունից։

Գեղարքունիքի մարզից բերման է ենթարկվել 10, Արարատի մարզից՝ 6, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռիից՝ 2 քաղաքացի։
     Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները։