Karevorinfo  Համացանց  199

«Մենք տանուլ ենք տվել Արցախը՝ հաղթանակը կիսատ թողնելով». Վասակ Դարբինյան

23:48 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
«Մենք տանուլ ենք տվել Արցախը՝ հաղթանակը կիսատ թողնելով». Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ
     Պարոնա՛յք ցուցարարներ, ջահերով ու առանց ջահերի երթերի մասնակիցնե՛ր, արցախահայության շահերի նվիրյալնե՛ր ու անխոնջ հայրենասերնե՛ր, քաղաքական պայքարի գրագողության առաջամարտիկնե՛ր.
     Արցախը մենք կորցնում ենք ոչ թե հիմա, ոչ թե Երևանի փողոցներում կամ իշխանության կուլիսներում, Արցախը կորցրել ենք անգամ ոչ թե 2020-ին՝ պատերազմում պարտվելով, այլ, ցավոք, շատ ավելի վաղ, դեռ հեռավոր 1997-98 թվականներին, երբ իշխանության հայտնի մարմինները հերոսաբար մերժեցին արժանապատիվ խաղաղություն հաստատելու հնարավորությունը և հոխորտացին, թե հաղթել ենք պատերազմում, ուստի պարտվողականները պիտի հեռանան, իսկ իրենք՝ իբր հաղթողականները, պիտի ամրագրեն այդ հաղթանակը:
     Այն, որ հենց այդ օրերին ենք կորցնել Արցախը՝ անառարկելի է նույնքան, որքան անառարկելի է 1915-ի ցեղասպանությունը, որի մասին 60 տարի ուշացումով իմացած տաքսու ուղևորը (հին, բայց շատ արդիական անեկդոտ) տաքսիստին հրահանգում է քշել Թուրքիա, որ գնա և մեզ կոտորելու համար վրեժ լուծի թուրքերից:
     Եվ հիմա այդ տաքսու ուղևորի ըմբոստությանը նմանվող ձեր պոռթկումը՝ մայրաքաղաք Երևանի փողոցներում Արցախը պաշտպանելու, ցավալիորեն ուշացած է: Ավելի քան քսան տարի խորը թմբիրի մեջ լինելուց հետո դուք հանկարծ զարթնել և քնաթաթախի վճռականությամբ որոշել եք պայքարել Արցախը Ադրբեջանի կազմում չթողնելու համար: Ընդ որում՝ պայքարելով օրվա իշխանության դեմ: Պայքարելով նույն մեթոդներով, ինչ այդ իշխանությունը հեռացրեց ձեզ:
     Իրականում ո՞ւմ դեմ պիտի լիներ ձեր պայքարը...
     Գուցե ձեր առաջնորդների՞, որ հաղթողի պատմուճանը ուսներին առած՝ դեռ 97-98-ին մերժեցին հնարավորը և գնացին անհնարինի ետևից, գեղջկական իրենց մղումները հակադրելով քաղաքակիրթ աշխարհի կանոններին, իրենց հայրենասիրական ռոմանտիզմը, ներեցեք արտահայտությանս համար, դրա վրա տասնապատիկ ուղղություններով կոշիկներ սրբած միջազգային սառը դիվանագիտությանը... Այդպիսով՝ իրենց հոխորտանքներով հասունացնով նոր պատերազմ, իրենց սնանկ դիվանագիտությամբ ու մոլագարի տենդով ճակատն ու թիկունքը մերկացնելով՝ երկիրը ընդառաջ տանելով այդ անխուսափելի պատերազմին... Չհասկանալով կամ գուցե չգիտակցելով, թե ինչ են անում:
     Որևէ խնդիր (այդ թվում՝ Ղարաբաղի) լուծելու հնարավորություն ընձեռվում է մեկ անգամ: Գուցե՝ երկու: Լավագույն դեպքում՝ երեք: Բայց չի կարող նույն խնդիրը լուծելու համար ընձեռվել անսահման թվով հնարավորություններ: Եթե ոմանց թվում է, թե կարող է, ուրեմն գործ ունենք հարթուղեղության սինդրոմի հետ:
     Ես՝ իմ սերունդը, ցավով պիտի խոստովանեմ, որ ձեզ անչափ հոգեհարազատ ռազմահայրենասիրական պոռոտախոսության պատճառով մենք տանուլ ենք տվել Արցախը՝ 90-ականների ռազմական հաջողությունները այդպես էլ չամրագրելով, գերագույն ջանքերով, անչափելի կորուստներով ու զրկանքներով տարած հաղթանակը կիսատ թողնելով, և հիմա ձեր պայքարն Արցախի համար մերօրյա մի դոնկիխոտություն է, մի զառանցանք է, որին ընդառաջ եք գնում ավելի քան քսանամյա հապաղումով:
     Մենք չամրագրեցինք մեր սերնդի ռազմական հաջողություններն ու հաղթանակը, քանի որ մեր մեջ բավարար խելամտություն ու վճռականություն չգտնվեց դրանք ամրագրելու. վերջին պահին մեր բանականությունը պապանձվեց Կինոյի տանը հավաքված իմացյալ մահվան ասպետների հայրենասիրական աղաղակներից: Եվ այն ժամանակվա իշխանությունն, այո, բավարար վճռականություն չունեցավ պատժելու սնապարծներին ու արկածախնդիրներին, ցուցաբերելով զգուշավորություն, գերադասելով խուսափել հավանական թվացող ներքին բախումներից ու անկարգություններից...
     Ահա այդ Կինոյի տանը հավաքվել էր ազգի մտավոր թերմացքը, որը օրակարգ սահմանեց, և մենք չկարողացանք որևէ բան հակադրել այդ ստորացուցիչ, իռացիոնալ ու ցնորամիտ օրակարգին:
     Ստատուս քվոն պահպանելու նպատակը և ջանքը ոչ այլ ինչ էր, քան զավակների կամ թոռների վրա պարտք թողնելու չգիտակցված հանցանք: Դա լավագույն դեպքում կարող էր ենթարկվել «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությանը, որը, սակայն, մեր օրերում գործում է շատ ավելի օպերատիվ ու անվրեպ. հեղեղը երկրորդ հորձանքով քշում է նաև քեզ: Քեզ հետ՝ քո թշվառ մակույկը, որի անունը ժամանակին դրել ես ստատուս քվո և որը քո կամքից անկախ ողորմելի տաշեղ է դառնում ամեհի հորձանոտներում:
     ...Ինչի՞ մասին է, ուրեմն, այսօրվա ներհայաստանյան խժդժությունը:
     Ցույց անելուց, փողոց դուրս գալուց, Արցախի դրոշը ծածանելուց, Ստամբուլը արյան ծով դարձնելու վաղնջական երազանքը փայփայելուց և ձեր մնացած անելիքները որոշելուց առաջ մի պահ մտածեք այս ամենի մասին»: