ԱԺ դարպասները վաղուց են զոդվել. պարզաբանում
ԱԺ դարպասները վաղուց են զոդվել. պարզաբանում

Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել։ Այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են զոդում ԱԺ դարպասները։
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմությունը հանրահավաքից հետո հայտարարել էր Ֆրանսիայի հրապարակը փակելու և անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիաներ են ընթացել Երևանի մի շարք փողոցներում։