Հնդկաստանում ռուսական ածխի խոշորագույն ներկրողը հրաժարվել է նոր գնումներից
Հնդկաստանում ռուսական ածխի խոշորագույն ներկրողը հրաժարվել է նոր գնումներից

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ռուսական ածխի խոշորագույն ներկրող Tata Steel-ը հրաժարվել է նոր մատակարարումներից՝ միջազգային պատժամիջոցների հետևանքով անորոշության պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
«Բիզնեսի շարունակականությունն ապահովելու համար մենք գտել ենք այլընտրանքային աղբյուրներ, քանի որ ռուս մատակարարների հետ գործարքները ներկայում մեծ անորոշության մեջ են»,- ասել է ներկայացուցիչը: