Karevorinfo  Համացանց  181

«Խաղաղության օրակարգը հետևանք է անգրագիտության». Հովհաննես Ավետիսյան

17:00 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
«Խաղաղության օրակարգը հետևանք է անգրագիտության». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղության օրակարգը հետևանք է անգրագիտության:

Եթե մեր կրթական հաստատությունները կարողանային ճիշտ ընկալել և ձևակերպել հայկական պետական շահը, դարձնեին դա ազգային անշրջելի օրակարգ, և դասավանդեին ուսումնական հաստատություններում, մենք այսօր կեղծ խաղաղության օրակարգի (իսկ իրականում պետության կազմաքանդման) զոհ չէինք դառնա:

Հանրությունը մասերի չէին պառակտի, դրանց իրար դեմ չէին հանի, այսչափ մեծաքանակ տգետներ, անգրագետներ և հակապետական տարրեր չէին լցնի պետական համակարգ: Ազգային պետությունների կազմաքանդման գործիքներից մեկն էլ հանրության մեջ «քաղաքականությունն անբարոյականություն է» թեզի ներդրումն է: Բոլոր ապաքաղաքական ազգերը դատապարտված են ոչնչացման: Քաղաքական լինելն է, որ պետություն է ստեղծում, որ հանրության կողմից ազգային պետություն ունենալու պահանջ է ձևակերպում: Ինչքան շատ մարդ ներգրավված լինի քաղաքական գործընթացներում, այդքան պետության օգուտն է:

Քաղաքականություն նշանակում է ազատության, քո տեսակի ինքնորոշման և ինքնակառավարման ինքնուրույն ձևակերպված երազանք: Քաղաքականությունն ազատության և ապրելու սեփական տեսլականի մասին է: Իսկ ազգային քաղաքական օրակարգն այդ ազատ ապրելու ձևակերպումն է:

Բոլոր նրանք, ով քաղաքականությունը և/կամ ազգային գաղափարախոսությունն անբարո կամ կեղծ կհամարեն, իմացեք, որ դրանք կա՛մ պետության կազմաքանդման օրակարգի անգիտակից կրողներ են, կա՛մ էլ օտար օրակարգերի սպասարկու:

Նույնիսկ վատ՝ կիսաքաղաքական գործընթացներն (ինչպիսին է ներկայինը) ավելի լավ են, քան դրանց բացակայությունը: Հետևաբար, պետք է անտեսել և մերժել բոլոր նրանց, ովքեր ծաղրում են երեկ, այսօր, վաղը և այսուհետ քաղաքականության հետ կապ ունեցող ցանկացած գործընթաց, օրինակ, ինչպիսին է ներկայինը»: