Karevorinfo  Համացանց  202

«Ոստիկանության անօրինությանն արդարացում չկա». Լևոն Բարսեղյան

14:24 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
«Ոստիկանության անօրինությանն արդարացում չկա». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Հեղափոխությունից առաջ, երբ ասում էինք՝ ոստիկանությունը պետք է բարեփոխել, այն բռնի համակարգ է, լի բազմաթիվ վայրենիներով, որոնք ցանկացած հրաման կկատարեն ու հարյուրավոր օրինակներ էինք բերում, շան տեղ չէին դնում, վովաներն ու դրապեսները ցինիկորեն հրաման էին կատարում, ծեծ, ջարդ, անհիմն ձերբակալություններ, գույքի վնասում և այլն:

Հեղափոխության օրերին բազմաթիվ անգամ արձանագրեցինք ցուցարարներին ծեծելու դեպքեր, ու ասում էինք՝ բռնում եք բռնեք, խփելը ո՞րն է, էն էլ բռունցքով՝ ուր պատահի (անձամբ ինձ էլ է հասել մի քանի անգամ, դրա համար վստահ գրում եմ), հետո կատարելապես կեղծ ու շինծու մեղադրանքներով կալանավորում էին և այլն:
     Հեղափոխությունից հետո հարյուրավոր անգամներ կրկնել ենք, որ ոստիկանությունը հարկավոր է վերակառուցել ու բարեփոխել, այն պիտի դառնա օրինապահ համակարգ, դառնա ՆԳ նախարարություն, որ հաշվետու լինի ոչ միայն վարչապետին, այլև ԱԺ-ին, պահանջում էինք մաքրել այդ համակարգը հանցագործներից ու հոգեկան խանգարումներ ունեցող համազգեստավորներից: Համարյա բան չարվեց:
     Էսօր մի տեսանյութում տեսա, թե ինչպես է ոստիկանական համազգեստով հանցագործը բռնցքահարում մի ցուցարարի, ո՛չ մեկին եմ ճանաչում, ո՛չ մյուսին: Սակայն ակնհայտ է, որ ոստիկանը նման գործողությունների իրավունք չունի, դա ինքնապաշտպանություն չէր, արածը հանցագործություն էր և դատապարտելի: Դատապարտել ասածը քիչ է: Երկու վարկած կա: Ոստիկանության այսպես վարվող աշխատողները հատուկ հանձնարարություն ունեն սրելու իրավիճակը և ցուցարարների կրքերը բորբոքելու, դրան հետևող հասկանալի զարգացումների ակնկալիքով: Մյուս վարկածն ավելի վատն է. հոտած համակարգը մնացել է հոտած ու շեֆին զեկուցում են, որ սաղ լավ է, շեֆ, շատ լավ ..., գնում տուն, ասում են՝ «բեզարած եմ, հաց դրեք ուտեմ, շատ եմ աշխատել էսօր», դուրսն էլ պատմում են, որ տուն են պահում:

Խնդրում եմ ինձ չպատմել, թե ցուցարարներն էս են, էն են, խեղճ ոստիկաններն ինչ անեն...: Ես բոլորիցդ լավ գիտեմ, թե ինչ են երազում վանեցյանները, աշոծյանները, սերժիկներն ու մյուսները: Չկա արդարացում ոստիկանության անօրինության, հենց արդարացնում եք, անմիջապես ասեք, որ պատրաստ եք լինելու նրանց արդարացնել, երբ ձեզ քացու տակ կգցեն»: