Karevorinfo  Համացանց  135

«Ուզում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը չհայտնվի է՛լ ավելի վատ վիճակում». Իզաբելլա Աբգարյան

03:12 երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ.
«Ուզում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը չհայտնվի է՛լ ավելի վատ վիճակում». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Փողոցային պայքարի ելածների մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ծանոթներ, որոնց հետ ունեցել եմ գաղափարական տարբերություններ, բազմաթիվ ընդհարումներ, բայց և միշտ իմացել եմ, որ չեն ուզի քթիցս մի կաթիլ արյուն գա, երբ ես էի փողոցում:
     Ավելին, նրանցից ոմանք կյանքիս ծանր պահերին կողքս են եղել, ձեռք մեկնել: Երբ զրկվեցի աշխատանքից ու ճչում էի անարդարության մասին, հենց նրանցից էին, որ հանդիպում էին ինձ սրճարանում, դատապարտում ինձ հետ տեղի ունեցածը, գործ փնտրում ինձ համար, իսկ լրագրողները՝ նաև՝ եթեր հրավիրում ինձ, արտահայտվելու հնարավորություն ստեղծում, ինձ հետ հավասար «օդերով հանելով» նախարարությունը:
     Տեսել եմ նաև ինձ հետ պայքարի նույն ճամբարում եղածների լռությունը, ծանր խնդիրներիս անհաղորդ լինելը, ապրումակցման բացակայությունը: Երբ պետք էր ինձ գրկել, ձեռքս բռնել, թքած ունենալը:
     Շատ դժվար է կարողանալը քաղաքական պայքարի ճոճանակի թափ հավաքած պահին չանտեսել մարդուն, նրան չհամարել այս կամ այն «ճամբար»:
     Հատկապես, որ նման իրավիճակներում ակտիվանում է սոցցանցային պրոպագանդան՝ էլ ավելի բարձրացնելով ագրեսիայի աստիճանը, էլ ավելի գեներացնելով «դիմացինի հախից գալու» ծարավը:
     Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. ոչ մեկի քթից մի կաթիլ արյուն չգա, ոչ ոք չտուժի:
     Հայաստանի Հանրապետությունն էլ չհայտնվի էլ ավելի վատ, թուլացած վիճակում:
     Սթափություն, խոհեմություն բոլորիս»: