«Նիկոլ Փաշինյանը կիրառում են «ոչ նախնիներին» արտահայտությունը». Հոխիկյան
«Նիկոլ Փաշինյանը կիրառում են «ոչ նախնիներին» արտահայտությունը». Հոխիկյան

«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախկինների ու նախնիների մասին։
Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի անդամները միտումնավոր թե անգիտակցաբար կիրառում են «ոչ նախնիներին» արտահայտությունը։
Իրականում «նախնի» բառը վերաբերում է մեր պապերին, նախապապերին, ի վերջո, Հայկ Նահապետին, Մեսրոպ Մաշտոցին, Գարեգին Նժդեհին։ Նրանք են մեր նախնիները։
Իսկ «նախկին» բառն արդեն անցյալի մասին է։
Նախնիներին մերժող Նիկոլ Փաշինյանը շուտով դառնալու է նախկին՝ Հայոց պատմության մեջ մնալով դավաճանության և այլասերության վերջին խորհրդանիշ»։