Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի
Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի

Այսօր՝ մայիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա: Ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից մոտ 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի:
Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա՝ դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, հայտնաբերվել են կրակի հետքեր: Այս պահին տեղում դիակի զննություն են կատարում դատաբժիշկները:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: