«ԱՄՆ-ի դեսպանատունը պետք է օր ու ժամ առաջ փակվի»․ Անի Կաղինյան
«ԱՄՆ-ի դեսպանատունը պետք է օր ու ժամ առաջ փակվի»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքից և կից գրել․ «Մեր երկրում մեր վրա դիպուկահարներ են բերել: ԱՄՆ-ի դեսպանատունը պետք է օր ու ժամ առաջ փակվի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել։ Դեսպանատունը
հիշեցնում է, որ նախորդ օրերի հավաքները կեզրափակվեն մայիսի 1-ին Երևանում նախատեսված հանրահավաքով, և ըստ այդմ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տալիս լինել զգոն և խուսափել մարդաշատ վայրերից։