«Վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը»․ Արթուր Վանեցյան
«Վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը»․ Արթուր Վանեցյան

«Այսօր ավարտում ենք մեր պայքարի երկրորդ փուլը և վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վաղվանից բոլոր այն ուժերը, որոնք սկսեցին ապակենտրոն ցանցային պայքարը, միավորվելու են և միասնական ճակատով սկսելու են իրենց պայքարն ավելի մեծ ուժով և ավելի արդյունավետ», - նշեց Արթուր Վանեցյանը։