Karevorinfo  Իրադարձություններ  426

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանն ազատ է արձակվել

23:12 ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ.
Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանն ազատ է արձակվել

«Հետք»-ը գրում է. «Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի գործով ձերբակաված ոստիկանը՝ Արամ Նավասարդյանը, ազատ է արձակվել: Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանի խոսքով՝ այսօր Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նավասարդյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան: Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել:

Կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը: Նավասարդյանին, սակայն, ինչպես պարզ է դառնում, դեպքի վայրը լքելու մեղադրանք չի առաջադրվել: Պաշտպան Ռուբեն Բալոյանն ասում է, որ առկա են տեսանյութ, որոնք վկայում են այն մասին, որ Նավասարդյանը դեպքի վայրը չի լքել, դեպքի վայրի զննության արձանագրության տակ որպես վարորդ ստորագրել է»: