Karevorinfo  Համացանց  255

Այս թուղթը ցույց է տալիս, որ թաղամասում տեղի են ունենում ապօրինի գործողություններ. «Ֆիզգորոդոկ Երևան»

20:24 շաբաթ, 15 հունվարի, 2022 թ.
Այս թուղթը ցույց է տալիս, որ թաղամասում տեղի են ունենում ապօրինի գործողություններ. «Ֆիզգորոդոկ Երևան»

«Ֆիզգորոդոկ Երևան»-ը ֆեյսբուքյան հարթակում գրում է. «Բնակիչների ահազանգով թաղամաս ժամանած Պարեկային ծառայության ոստիկանները մեզ ծանոթացրեցին կառուցապատող Ռատկո ՍՊԸ-ի կողմից իրենց ներկայացված թույլտվությանը՝ տրված Երևանի քաղաքապետարանի կողմից․ այս թուղթը հերթական անգամ ցույց է տալիս, որ թաղամասում տեղի են ունենում ապօրինի գործողություններ, որոնք իրականացվում են պատկան մարմինների թույլտվության անվան տակ։
     Ընդգծում ենք, որ
     - կառուցապատողը բնակիչների հետ գործողությունների համաձայնեցման որևէ քայլ չի ձեռնարկել,
     - չի եղել պատշաճ իրազեկում, որևէ իրազեկում, առհասարակ, չի եղել,
     - փաստաթղթում չկա որևէ բառ՝ մայթի վրա կայանելու և հետիոտնի տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ,
     - փաստաթղթի ամսաթիվն ամբողջական չէ, ինչը խոսում է հնարավոր կեղծիքի մասին։
     Փաստում ենք, որ տվյալ փաստաթղթում ներկայացված է կեղծ տեղեկատվություն և խիստ մտահոգիչ է, որ այն ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի անունից։
     Կառուցապատողը շարունակում է բնակիչներին արհամարհելու, բնակիչների իրավունքների ոտնահարմամբ իր գործունեությունը ծավալելու քաղաքականությունը․ այս մեթոդը նրանք կիրառել են դեռևս հանրային լսումների ժամանակ, որտեղ իրենց հրավիրած կամայական քաղաքացիներին ներկայացնում էին որպես ազդակիր համայնքի բնակիչ և խոչընդոտում բնակիչների կամարտահայտմանը։
     Հրավիրում ենք Երևանի քաղաքապետարանի և Երևանի ոստիկանության ուշադրությունը։
     Քաղաքացիների իրավունքների համակարգային ոտնահարումը շարունակվում է Երևանի ՖիզԳորոդոկում, ցավոք, նաև նոր քաղաքապետի օրոք, ով մինչ օրս չի կատարել բնակիչների հետ հանդիպման իր խոստումը՝ տրված Ազատության ուղիղ եթերում»։