Karevorinfo  Իրադարձություններ  169

«Սահմանին սադրանքներ են լինելու, խրամուղիներում անպայման խրամաբջիջներ պետք է փորվեն». Արամյան

01:06 ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Սահմանին սադրանքներ են լինելու, խրամուղիներում անպայման խրամաբջիջներ պետք է փորվեն». Արամյան

Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանին սադրանքներ են լինելու կրկին
     Հրատապ տեղեկացրե'ք մարդկանց, որպեսզի զինծառայողների հարազատները և բարեկամները տեղեկացնեն նրանց կամ բոլոր ծառայողներն էլ իմանան և իրենց ծառայակից ու սահմանապահ ընկերներին շուտափույթ կերպով հորդորեն, որ իրենց խրամատների խրամուղիներում անպայման խրամաբջիջներ փորեն (պարտադիր է, որ հեռավորությունը խրամաբջիջների միջև լինի մինիմում` 5 մ, իսկ խորությունը պետք է լինի այնպես, որպեսզի խրամաբջիջ մտնելուց` անկյունով դեպի ներքև իջնի, որ զինվորը հանգիստ կարողանա իրեն ապահով զգալ բեկորներից և փրկվի ԱԹՍ հարվածից: Փորե'լ դիմացի հատվածից, այսինքն` ոնց կանգնում և նայում եք թշնամու կողմը` այ հենց այդ ուղղությամբ, ԱԹՍ-ն որ կողմից գալիս է, այդ ուղղությամբ և Ձեր կոնկրետ զբաղեցրած հատվածի դիմաց), որպեսզի ԱԹՍ-ների հարձակման դեպքում կարողանան 99% ով պաշտպանված զգալ իրենց և փրկել իրենց կյանքը։ Անպայման տեղեկացրե'ք մարդկանց, քանի որ, ինչպես տեսնում եք` ՀՕՊ -ը համենայն դեպս չկար նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանը հերթական ագրեսիային ու սադրանքներին դիմեց և կրկին ունեցանք զոհեր մատաղ սերնդից, իսկ ՀՀ ՊՆ նախարարն էլ զբաղված է երիտասարդ և անփորձ աղջկան խորհրդական նշանակելով, մինչդեռ այս ամենը պետք է կազմակերպի և իրականացնի հրամկազմը ՊՆ միջոցով, էլ չենք խոսում այն մասին, որ հսկայական գումարներ են դուրս գրում ինչ-որ տնակների վրա, որոնք պարզապես բաց երկնքի տակ պատրաստի թիրախ են լինելու ԱԹՍ-ների հարվածների դեպքում (էդ տնակները իրականում պետք է լինեն թիկունքում և շատ լուրջ հողածածկույթով պատված):
     Անպայման տեղեկացրե'ք մարդկանց, իսկ մամուլի ներկայացուցիչներին և լրագրողներին հորդորում եմ նմանատիպ և այլ պաշտպանողական ինֆորմացիաներով կամ հոդվածներով հանդես գալ մեկ անգամ գոնե, որպեսզի իրազեկում ապահովենք սահմանում կանգնած մեր զինծառայողներին (Դուք չե՞ք տեսնում ու զգում, թե ինչ է լինելու):
     Հ.Գ. Տեղեկացրե'ք այս մասին և օգնե'ք փրկել կյանքե'ր»։