Karevorinfo  Համացանց  522

««Խաղաղության մուրացկան»` «ոչմիթիզականության» փլատակների վրա»․ քաղաքագետ

20:12 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
««Խաղաղության մուրացկան»` «ոչմիթիզականության» փլատակների վրա»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ ««Խաղաղության մուրացկան»` «ոչմիթիզականության» փլատակների վրա
     Ամեն անգամ, երբ սահմանին զոհեր ենք ունենում, ավելի շատ եմ համոզվում` հայ- ադրբեջանական հակամարտությունը, ԼՂ խնդիրը կարգավորել է պետք։
     1997-ին մեր քաղաքական տհաճությամբ վիժեցրեցինք արժանապատիվ խաղաղության օրակարգը։ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ կամ չուզեց դիմադրել «հայկական թերմիդորի» ներկայացուցիչներին, որոնք փոխլրացնելով միմյանց, քսան տարի դիվանագիտությունը փոխակերպեցին գավառական շուստրիության` կորցնելով ամենակարևոր ռեսուրսը` ժամանակը, որը Հայաստանը զարգացնելու փոխարեն` աշխատեց մեր դեմ։
     Հետո եկավ «մաուզերիստ» Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանը, որը ԼՂ խնդրում իրականում գործում էր Քոչարյան- Սարգսյան զույգի «գծի» մեջ։
     «Արցախը Հայաստան է և վերջ», Սևրի մեռելածին դաշնագրի ֆետիշացում, տավուշյան ավանտյուրա` Տիգրան Մեծի դափնիներին արժանանալու հիվանդագին մոլուցքով ու հետևանքը` աղետաբեր պատերազմ, որը կոտրեց մեր պետականության ողնաշարը` նրա լուզեր նավապետին դարձնելով նույնքան անդեմ ու անբովանդակ պացիֆիստ։
     1997-ի արժանապատիվ օրակարգին վերադառնալ չենք կարող, բայց եթե այսօր բաց թողենք հակամարտությունը կարգավորելու պատեհությունը, տարիներ հետո ունենալու ենք ավելի անմխիթար վիճակ։
     Այսօր Հայաստանը դեռ կարող է սուբեկտություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, վաղը մեր կարծիքն անգամ չեն հարցնելու։
     Հ.Գ․- Ես ու Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքական կենսագրության կարևոր մի շրջան, հանգրվան անցկացրել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, Առաջին նախագահի հետ ունեցել ենք կարևոր առանձնազրույցներ, քննարկումներ։ Զարմանում եմ` ինչպե՞ս կարող էր պրագմատիկ, հավասարակշիռ, ռազմավարական խնդիրը տակտիկականից սահմանազատելու բացառիկ տաղանդ ունեցող Տեր- Պետրոսյանի հետ շփված Փաշինյանն այսքան անտաղանդ յուրացնել դասերը` «ոչմիթիզականության» փլատակների վրա դառնալով խաղաղության մուրացկան»։