Karevorinfo  Համացանց  500

«Չի հեռանալու, դեռ զիջումներ պետք է անի Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան

00:18 չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
«Չի հեռանալու, դեռ զիջումներ պետք է անի Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նրանք, ովքեր 2018-ին Նիկոլ Փաշինյանին իշխանությունը սկուտեղի վրա մատուցեցին (փոխանակ նրան արգելափակելու), Աժ-ում քվեարկությամբ օգնեցին վարչապետ դառնալու, հիմա ասում են՝ պատուհասը, կապիտուլյանտը պետք է հեռանա։ Չի հեռանալու, դեռ զիջումներ պետք է անի Ադրբեջանին, սահմանազատման և սահմանագծման անվան տակ հողեր է տալու, կարևոր բարձունքների, ճանապարհների վերահսկողությունը, երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքներ է հանձնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, այսինքն՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պայմանագիր է ստորագրելու։ Եվ ո՞վ պետք է իրեն դրանում խանգարի, խորհրդարանում թղթե փղեր պատռող, մի բաժակ ջրում փոթորիկ սարքող ընդդիմությո՞ւնը։ «Նախկիններ», դուք եք Նիկոլին տարիներ շարունակ գովազդել որպես ընդդիմադիր, ժողովրդին աչքում նրան սարքելով իբրև աղքատների բարեկամ, պաշտպան։ Դե գնացեք ձեր մեղքերի համար 7 վանքում մոմ վառեք, գլխներիդ մոխիր լցրեք, ապաշխարեք»։