Karevorinfo  Համացանց  186

«Արցախցիները վերջինի անունը սեփականատերերի ցանկում հաճախ էին նշում»․ Կարեն Հեքիմյան

19:18 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
«Արցախցիները վերջինի անունը սեփականատերերի ցանկում հաճախ էին նշում»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «2019 թ Արցախում էի: Ցույց տալով այս կամ այն տարածքը, գործարանը և հանքը, արցախցիները նշում էին նաև, թե ում է այն պատկանում: Ի զարմանս ինձ, Արցախի խոշորագույն սեփականատերերի ցանկում էր նաև ոմն Պուտին Վլադիմիրը: Համենայնդեպս, արցախցիները վերջինիս անունը սեփականատերերի ցանկում հաճախ էին նշում: Ճիշտն ասած, այն ժամանակ ստացած տեղեկատվությունն անարժանահավատ համարեցի:
     2020 թ Արցախում պատերազմ էր: Բազմաթիվ վկայություններ լսեցի, որ պատերազմն Արցախի բազմաթիվ խոշոր սեփականատերերի սեփականությունների «կողքով» է անցել և, հետևաբար վերջիններիս գույքին ոչինչ չի պատահել անգամ այն դեպքում, երբ գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Համադրեցի 2019 թ և 2020 թ Արցախից ստացած տեղեկությունները: Այն գույքը, որն արցախցիները նշում էին, որպես «Պուտինի սեփականություն», կամ առանց որևէ վնասվածքի մնացել է իր տեղում, կամ էլ, կրկին առանց որևէ վնասվածքի, անցել է Ադրբեջանի հսկողության ներքո:
     Այսօր, խոսելով ղազախստանյան իրադարձությունների մասին, Պուտին Վլադիմիրը նշել է, որ իր ՏԱՆԸ հեղափոխություններ չի հանդուրժելու: Փաստորեն, վերջինս վերջապես անկեղծացավ և ամեն ինչ իր տեղն ընկավ: Պուտին Վլադիմիրն իրենն է համարում Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը, միգուցե նաև Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան:
     Իսկ ես զարմանում էի, որ արցախցիները ցույց էին տալիս նրա սեփականությունն Արցախում:
     Դե ի՞նչ ասեմ: Պուտին Վլադիմիրի առանձնատունն ունի մի քանի սենյակ, նկուղ, ձեղնահարկ, խորդանոց, ավտոտնակ, բակ: Մարդն իր սեփականությունն է պաշտպանում և նրան միևնույնն է, թե խորդանոցը առանձնատան բակի որ մասում է գտնվելու: Օրինակ՝ Ղազախստանում, թե Ռուսաստանում, Տաջիկստանում, թե Ղրղզստանում, Հայաստանում, թե Ադրբեջանում: Ապացույց՝ Արցախ»: