Karevorinfo  Համացանց  428

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նետում Թուրքիայի գիրկը». Ոսկան Սարգսյան

12:36 երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նետում Թուրքիայի գիրկը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նետում Թուրքիայի գիրկը. 4 օրից՝ հունվարի 14-ին, դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Ռուբեն Ռուբինյանը, որպես Թուրքիայի հետ Հայաստանի բանագնաց, Մոսկվայում կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ, փորձառու դիվանագետ Քըլչի հետ, ոնց որ սբխեչի միամիտ ուլը բանակցի անտառի գիշատիչ օխտնագելի հետ։ Ի՞նչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանն այդ բանակցություններից տնտեսապես թուլացած, արտաքին պարտքի տակ կռացած, պանթյուրքական ծրագրերում ձախողված էրդողանական Թուրքիայից, Հայաստանի հետ ճանապահների բացո՞ւմ։ Հայաստանը պատերազմում պարտված, կիսածնկած վիճակում է, Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում ի՞նչ զիջումներ է անելու այդ երկրին, որն իր շահերն առաջ մղելուց զատ Ադրբեջանի շահերն է պաշտպանում։ Հաշվարկե՞լ են, թե Թուրքայի հետ ճանապահների բացման դեպքում, երբ թուրքական էժան ապրանքները, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքը հեղեղի փոքրիկ Հայաստանը, Հայաստանի օգո՞ւտն է շատ լինելու, թե՞ վնասը, Հայաստանն ի՞նչ ապրանքներ է արտահանելու Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա։ Նախկինում իր կեցավայրի զուգարանից, գիլասի ծառից ուղիղ եթերներ մտած Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ եթերում Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին, չի հայտնում Թուրքիայի հետ բանակցելու օրակարգը։ Մութ գործերից, նամանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած մութ գործերից Հայաստանին և հայ ազգին լավ բաներ չեն սպասվում»։