Karevorinfo  Համացանց  204

«Եթե մեր գերիները հետևելու լինեին Սերժ Սարգսյանի խայտառակ թեզերին, ապա անմիջապես կրոնափոխ կլինեին»․ Արմեն Այվազյան

15:00 կիրակի, 09 հունվարի, 2022 թ.
«Եթե մեր գերիները հետևելու լինեին Սերժ Սարգսյանի խայտառակ թեզերին, ապա անմիջապես կրոնափոխ կլինեին»․ Արմեն Այվազյան

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի գրառումը․ «Մեկ հատված ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի վերջին գրառումից. «ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել»։
     Գրեթե երկու տասնամյակ դրսից ու ներսից հայությանը մոլորեցրեցին բնության մեջ գոյություն չունեցող «մահմեդական հայերի» մասին քաղաքական հեքիաթներով։ Հայ ազգի հիմնարար արժեքների դեմ ուղղված այդ ապակողմնորոշիչ դիվերսիոն գործողությունը դրսի պատվերով ղեկավարում էր ՀՀԿ-ն ու նրա արբանյակները։ 2008 թ. սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների առջև ելույթ ունենալիս ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել էր «հայկական նոր ինքնության» ձևավորման համար մի ձախորդ ու վտանգավոր «հայեցակարգ», ըստ որի՝ «հայի ինքնությունը... պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային... տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը... պարզապես հայ է»
     (տե՛ս «Հայաստանը մի պետություն է առանց սփյուռքի և բոլորովին այլ պետություն՝ սփյուռքով». – Հայաստանի Հանրապետություն, 26 սեպտեմբերի 2008)։
     Եթե մեր գերի ընկած զինվորները հետևելու լինեին Սերժ Սարգսյանի այս խայտառակ թեզերին, ապա ադրբեջանցի ռազմական հանցագործների առաջին իսկ պահանջով պետք է անմիջապես կրոնափոխ լինեին և ուրանային իրենց ազգային կրոնն ու ինքնությունը։ Բարեբախտաբար, նրանք այդ քայլին չեն դիմել և, անգամ խոշտանգումների ենթարկվելով, ամուր են գտնվել իրենց հավատի և ինքնության պահպանման գործում»։