Karevorinfo  Իրադարձություններ  198

Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը

12:42 կիրակի, 09 հունվարի, 2022 թ.
Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը

«Դավիթ Մինասյան» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն այսօր ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Ավագանու 11 անդամներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, կողմ են քվեարկել Մինասյանի թեկնածությանը։

«Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանն հայտարարել է, որ խմբակցության ավագանու անդամները վայր են դնում մանդատները «որպեսզի տարաձայնություններ չլինեն»։

Այսպիսով՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի կառավարումը կիրականացնեն համատեղ ուժերով՝ առաջիկա 2.5 տարին համայնքը կղեկավարի Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածուն: