Karevorinfo  Համացանց  234

«2013-ին Հայաստանին պարտադրվեց եվրասիա-թյուրքական օղակը»․ Հակոբ Բադալյան

00:24 կիրակի, 09 հունվարի, 2022 թ.
«2013-ին Հայաստանին պարտադրվեց եվրասիա-թյուրքական օղակը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «2012-15 թվականին՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի գագաթնակետով, Հայաստանին պարտադրվեց եվրասիա-թյուրքական օղակը: Դա տեղի էր ունենում այնքան տևական ու տեսանելի, այնքան ցինիկ, որ ուղղակի հնարավոր չէր չնկատելը: Եվ դա տեղի էր ունենում Հայաստանում այդ շրջանում ձևավորված ու գործող այսպես կոչված ոչ իշխանական բևեռի միջոցով, որը ուժգին հեղափոխական ճնշում էր բանեցնում Սերժ Սարգսյանի վրա:
     Առավել ցցունն այն էր, որ 2014-ի հոկտեմբերի այն օրը, երբ Մինսկում ստորագրվում էր Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, Երևանում ոչ իշխանական բևեռի հանրահավաքն էր, բայց ամենևին ոչ այդ պայմանագրի դեմ բովանդակությամբ, այլ հակառակը՝ Սերժ Սարգսյանի հանդեպ ճնշմամբ, որ հանկարծ մտքով չանցներ որևէ մանևրով ժամանակ շահելը:
     Այն, ինչ այսօր կամ երեկ տեղի էր ունենում, չափազանց լուրջ ու մասշտաբային է, մեկ-երկու տարում հասունացվելու համար: Այն վիճակը, որում այսօր Հայաստանն է, դա պատերազմի պարտության հետևանքը չէ բացարձակապես: Այդ վիճակը 2012-15-ի հետևանքն է: Դրա հետևանքն էր նաև պատերազմը և պատերազմում ուժերի հարաբերակցությունը, որը դատապարտում էր Հայաստանն ու Արցախը նախ ռազմա-քաղաքական իմաստով, հետո նոր ռազմական:
     Ըստ այդմ, այդ իրադրության համար նվազագույնը քաղաքական պատասխանատվություն ունեն բոլոր այն ուժերն ու միավորները, որոնք Հայաստանում իրենց հասարակական-քաղաքական գործունեությամբ այդ շրջանում ապահովել են Հայաստանին եվրասիա-թյուրքական օղակի պարտադրանքի «թիկունքը»»: