Karevorinfo  Համացանց  416

«Այս քայլը դեռևս վաղ է գնահատել՝ որպես դրական կամ բացասական»․ Արմեն Այվազյան

01:06 կիրակի, 09 հունվարի, 2022 թ.
«Այս քայլը դեռևս վաղ է գնահատել՝ որպես դրական կամ բացասական»․ Արմեն Այվազյան

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասկանալի է, որ միջազգային տարբեր ուժային կենտրոնների խամաճիկ Փաշինյանը որևէ պարագայում չէր կարող մերժել Ռուսաստանի խստագույն «խնդրանք»-պահանջը՝ անմիջապես հայկական փոքրաթիվ զորք առաքել Ղազախստան ՀԱՊԿ ընդհանուր զորախմբի կազմում։
     Սակայն այս քայլը դեռևս վաղ է գնահատել որպես դրական կամ բացասական, մի բան, որ մեզանում հապճեպորեն անում են՝ ելնելով ինչ-ինչ քաղաքական կողմնորոշումներից ու դիրքորոշումներից։ Այնինչ, միակ ճիշտ գնահատման չափանիշը կպարզվի մոտակա 3-4 ամիսներին։ Այդ չափանիշը հետևյալն է։
     Եթե հեռավոր Ղազախստանում հայկական զորքի մասնակցությունը ՀԱՊԿ խաղաղարար գործողությանը շոշափելի ազդեցություն չունեցավ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապանդման վրա՝ ռուսական նորագույն զենքերի մատակարարման, Հայկական բանակին ցուցաբերվող խորհրդատվական, հետախուզական, այլ կարգի օժանդակության և, ամենակարևորը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ 90 քկմ օկուպացված տարածքի ազատագրման գործում, ապա հնարավոր կլինի վստահ պնդել, որ մեր զինվորների ղազախական առաքելությունը մեծ ու հանցավոր սխալ էր։
     Իսկ եթե իրականանա վերը շարադրված լավատեսական սցենարը և Ռուսաստանը մեզ օգնի վերազինել-վերակազմակերպել Հայկական բանակն ու խաղաղ ճանապարհով կամ ուժով ազատագրել առնվազն ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի օկուպացված 90 քկմ-ն, ապա կարելի կլինի վստահ պնդել, որ այդ առաքելությունը միանգամայն ճիշտ էր ու տեղին։
     Առայժմ մենք ունենք մեկ բացասական նախադեպ՝ Սիրիայում Հայաստանի խաղապահ զորախմբի մասնակցությունը ռուսական ռազմական առաքելությանը լուրջ անդրադարձ չունեցավ Մոսկվայի՝ հայ-ադրբեջանաթուրքական հակամարտության մեջ հայամետ դիրքորոշում որդեգրելու վրա։ Բայց ՀԱՊԿ-ի ղազախական գործողությունը շատ ավելի բարդ է ու շատ ավելի պատասխանատու բոլոր մասնակիցների ու հատկապես Ռուսաստանի համար և այս անգամ Հայաստանի շահերի տեսակետից գուցե թե ունենանք որոշակիորեն դրական արդյունք։
     Այդպես է օբյեկտիվորեն՝ անկախ մեր քաղաքական նախասիրություններից կամ որևէ այլ հանգամանքներից։
     Կապրենք՝ կտեսնենք, ըստ այդմ էլ՝ կգնահատենք։
     Հ.Գ. Ավելին ասել հնարավոր կլիներ, եթե տիրապետեինք լրացուցիչ տեղեկատվության, որն այս պահին ունեն միայն ՀՀ ներկա ղեկավարության ընդամենը 2-3 խամաճիկային գործիչները»: