Karevorinfo  Համացանց  239

«Սիրո և համերաշխության մթնոլորտն ամենևին էլ ՏԻՄ ընտրությունների մասին չէ». Թ. Թովմասյան

16:12 շաբաթ, 08 հունվարի, 2022 թ.
«Սիրո և համերաշխության մթնոլորտն ամենևին էլ ՏԻՄ ընտրությունների մասին չէ». Թ. Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրո և համերաշխության մթնոլորտը ամենևին էլ ՏԻՄ ընտրությունների մասին չէ։
     Շուրջ մեկ ամիս է տարբեր համայնքներում ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների, տպավորություն է, որ իշխանության կողմից գործադրվում են անօրեն մեխանիզմներ, իսկ նպատակը մեկն է՝ համայնքապետ պետք է դառնա իշխանության հավանությունը ստացած թեկնածուն։
     Փարաքարը երկար ժամանակ է, ինչ կռվախնձոր է դարձել։ Ավագանու նիստերը տապալվում են, և այդպես էլ համայնքապետ չի ընտրվում։ Իշխող ուժը պարտություն է կրել, իսկ ընդդիմությունը չի կարողացել հավաքել 50%+1 ձայն։ Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը՝ համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ: Եվ նախատեսված նիստի ժամանակ ավագանին պիտի կրկին փորձեր համայնքապետ ընտրել։ Բայց չի ստացվում։
     Իսկ սիրո և համերաշխության թեզերով առաջնորդվող իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ անհամաչափ ուժ են գործադրում ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Իշխանությունը շարունակաբար օգտագործում է ՀՀ հպարտ քաղաքացիներին ճնշելու գործիքակազմ՝ խախտելով քաղաքացիների իրավունքները, ովքեր ունեն իրենց բողոքը արտահայտելու իրավունքը։
     Եվս մեկ անգամ հորդորում եմ․ ոստիկանությունը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն՝ պահպանելով բացառապես օրենքի տառը»: