Karevorinfo  Համացանց  575

«Հարցրեք Քոչարյանին և Սարգսյանին՝ նրանք դե՞մ են Ղազախստան զորախումբ ուղարկելուն». Ոսկան Սարգսյան

15:30 շաբաթ, 08 հունվարի, 2022 թ.
«Հարցրեք Քոչարյանին և Սարգսյանին՝ նրանք դե՞մ են Ղազախստան զորախումբ ուղարկելուն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նազարբաևի օլիգարխիկ, կոռուպցիոներ վարչախմբի ավելի քան 30 տարի կառավարման հետևանքով Ղազախստանում ստեղծվել է սոցիալական ծանր վիճակ։ Այդ երկրի իրավապահ և ուժային կառույցները, բանակը ի վիճակի չեն վերահսկելու իրավիճակը և դրսից՝ ՀԱՊԿ-ից օգնություն են խնդրել։ Հայաստանը որպես կազմակերպության անդամ մասնակցում է այդ գործողությանը։ Շատ հավանական է, որ Ղազախստանի սոցիալական վատ վիճակը, բնակչության դժգոհությունն օգտագործվում է դրսի ուժերի կողմից՝ հսկայական տարածք և ռազմավարական դիրք, բնական մեծ ռեսուրսներ ունեցող երկիրը իրենց վերահսկոողության տակ վերցնելու համար։ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դե՞մ է այդ գործողությանը, թե՞ դեմ է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն է այժմ ՀԱՊԿ-ում նախագահում, որ նա իր վատ խասյաթի համաձայն, միայնակ է որոշում երկրի համար բախտորոշ հարցերը։ Հարցրեք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, թե նրանք դե՞մ են Ղազախստան զորախումբ ուղարկելուն։ 2015թ․ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից թուրքական ռեակտիվ կայանքներից ռմբակոծվեց Տավուշի մարզի Բերդավան գյուղը, բերդավանցի 2 կին զոհվեց, բնակիչ վիրավորվեց; Ինչո՞ւ այն ժամանակ Սերժ Սարգսյանը ռազմական օգնության համար չդիմեց ՀԱՊԿ-ին, չէ որ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա էր իրականացվել, որի հետեււանքով խաղաղ բնակիչներ էին զոհվել; Երբ ադրբեջանական զորքը մտել, խորացել էր Հայաստանի տարածքում, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին դիմեց «սխալ հոդվածով», ՀԱՊԿ-ից ոչ թե ռազմական օգնություն խնդրելու, այլ՝ քաղաքական խորհրդակցությունների համար»: