Karevorinfo  Համացանց  271

«Հայ-թուրքական երկխոսության մեկնարկից առաջ հնչեցված այս անհանգստությունն ինչ-որ բան նշանակո՞ւմ է»․ Վահրամ Աթանեսյան

23:12 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
«Հայ-թուրքական երկխոսության մեկնարկից առաջ հնչեցված այս անհանգստությունն ինչ-որ բան նշանակո՞ւմ է»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Թե ինչո՞ւ Ղազախստանը ՀԱՊԿ-ին և ոչ թե Թուրքական պետությունների կազմակերպությանն է օգնության խնդրանքով դիմել՝ խիստ անհանգստացրել է Թուրքիայի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, մասնավորապես՝ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։ Ընդ որում, վերջինիս տարածած հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ն այս պահին գլխավորում է Հայաստանը։ Հայ-թուրքական երկխոսության պաշտոնական մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ առաջ հնչեցված այս անհանգստությունն ինչ-որ բան նշանակո՞ւմ է։ Թուրքիան կչեղարկի՞ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Ղազախստանից կսկսվի՞ Կենտրոնական Ասիայի «ապաթուրքականացում» և «Զանգեզուրի միջանցքը» կկորցնի՞ աշխարհաքաղաքական կարևորությունը, ԼՂ հարցում կփոխվի՞ Ռուսաստանի մոտեցումը։ Ղազախստանյան ճգնաժամի առթիվ ինչո՞ւ Իրանը լուռ-լուռ է։ Այս և բազմաթիվ այլ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության հարցում ՀԱՊԿ-ի հետագա դերի հետ կապված խնդիրներ գոնե դիտարկելու փոխարեն հայրենական մաս-մեդիան և սոցիալական ցանցերը շարունակում են, կոպիտ ասած՝ «Նիկոլ տշել»։