Karevorinfo  Միջազգային  504

Պուտինը, Լուկաշենկոն և Փաշինյանը որոշել են խաղաղապահների գլխավոր առաջադրանքը Ղազախստանում

18:48 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
Պուտինը, Լուկաշենկոն և Փաշինյանը որոշել են խաղաղապահների գլխավոր առաջադրանքը Ղազախստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում հանգել են որոշման, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների հիմնական խնդիրը արտաքին միջամտությունը կանխելն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Ղազախստանցիներն իրենք պետք է ինքնուրույն լուծեն իրենց ներքին խնդիրները, ընդգծել են մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ որոշման շրջանակներում 100 խաղաղապահ է ուղարկել Ղազախստան, հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ալմա-Աթայի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուսական օդատիեզերական ուժերի Իլ-76 ինը ինքնաթիռ՝ դեսանտային ուժերով և տեխնիկայով։