«Հույս ունենք, որ հետագայում ՀԱՊԿ-ն համապատասխան օգնություն կցուցաբերի Հայաստանին»․ Արմեն Գրիգորյան
«Հույս ունենք, որ հետագայում ՀԱՊԿ-ն համապատասխան օգնություն կցուցաբերի Հայաստանին»․ Արմեն Գրիգորյան

«Մենք պետք է ոչ թե նեղացած երիտասարդի պես ասենք՝ ա՛յ, տեսե՛ք, դուք չեք արել, մենք էլ չենք արել, այլ պատասխանատվություն ենք վերցրել ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ պատմության մեջ աշխատեցնել»,- այսօր՝ Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով հայկական խաղաղապահ ստորաբաժանում Ղազախստան ուղարկելու որոշմանը, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում հայտնվի նման վիճակում, ապա նրան համապատասխան օգնություն կցուցաբերվի»,- նշել է Գրիգորյանը։