Karevorinfo  Համացանց  564

«Եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի՛ նշանակում, որ պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ». Դավիթ Խաժակյան

10:06 ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
«Եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի՛ նշանակում, որ պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար ընկալելի չեն այն դատողությունները, ըստ որոնց՝ Հայաստանի պետական դիրքորոշումը ղազախստանյան իրադարձություններին պետք է համահունչ լիներ 2018-ի հայաստանյան իրադարձություններին։ Ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության գործիքակազմերը բոլորովին տարբեր են, ուստի եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի՛ նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ։

Քաղաքական իմաստով չեմ ընկալում նաև նեղացկոտ դատողությունները, թե այ, Ղազախստանն Ադրբեջանի շահերից է գործել այսքան ժամանակ, եկեք մենք էլ մի վատություն անենք։ Գուցե թե Ղազախստանի հետ հարաբերություններում այս «ժեստից» հետո ոչինչ չբարելավվի, դժվար է հիմա գնահատելը, բայց արտաքին հարաբերություններում «նեղացկոտությունն» ավելի շատ էմոցիա է, քան պետականամետ դիրքավորում։

Ակնհայտ է մեկ բան, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակներում Հայաստանն իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի հետ, որի համար ղազախստանյան իրադարձություններն ունեն առաջնային կարևորություն։ Հակառակվել այս պրոցեսին, կամ գոնե դեմարշ իրականացնել Փաշինյանը կարող էր 2018-ին կամ 2019-ին։ 2022-ին նման «ճոխության» տեղ Հայաստանը չունի»։