Karevorinfo  Համացանց  169

«Կազմակերպե՛լ հայերի ներգաղթ Ղազախստանից»․ Արմեն Այվազյան

23:30 հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ.
«Կազմակերպե՛լ հայերի ներգաղթ Ղազախստանից»․ Արմեն Այվազյան

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿԱԶՄԱԿԵՐՊԵ՛Լ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԳԱՂԹ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ
     Ղազախստանում սկսված արյունոտ քաղաքացիական բախումները Հայաստանին վերաբերում են մի քանի կարևոր առումներով, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդ երկրի հետագա հարաբերությունները, թուրանական ծրագրերի իրականացման հեռանկարները, ռուսական ռազմական ներգրավվածության չափերը և Ռուսաստանի վրա այդ ամենի անդրադարձը։
     Իրականում Ղազախստանում առկա են քաղաքացիական պատերազմի նախանշաններ։ Եվ կարևոր չէ, թե այդ պատերազմը կծավալվի առաջիկա ամիսներին թե մի քանի տարի անց։ Ընդ որում, աներկբա է, որ երկու դեպքում էլ ջիհադական (հետևաբար՝ հայատյաց ու թուրքամետ) ուժերի հետագա ակտիվացումն այդ երկրում անխուսափելի է։
     Ուստի այս պահին մեզ հուզող ամենակարևոր ու անմիջական խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս կազմակերպել Ղազախստանում բնակվող ու հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող հայերի շտապ ներգաղթը հայրենիք։ Ո՞վ է նրանց օգնելու այդ հարցում։ Արդյո՞ք ՀՀ խամաճիկային կառավարությունն այս ուղղությամբ որևէ քայլ կանի թե՞ ոչ։ Հազիվ թե։ Այնինչ հայահավաքը Հայաստանի գոյատևման գլխավոր գրավականներից է։ Բացի այդ, հայկական պետության գլխավոր պարտականությունների մեջ է մտնում աշխարհի որևէ անկյունում հայերի անվտանգության ու կյանքի երաշխիքի ապահովումը, որոնք այս դեպքում կարելի է օպերատիվորեն լուծել Ղազախստանից հայերի ներգաղթ կազմակերպելու միջոցով»։