Karevorinfo  Համացանց  244

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են մի շարք ՀԿ-ների և հիմնադրամների ներկայացուցիչների հետ

19:54 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են մի շարք ՀԿ-ների և հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Հունվարի 5-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի, «Հայ ազգային գվարդիայի» և «Վերադարձ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
     Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, դրանց արդյունավետ հաղթահարման ուղիները, ինչպես նաև այդ գործընթացում հանրության մտահոգ շրջանակներին ներգրավելու հնարավոր ձևաչափերը։
     Կարևորելով երկրի անվտանգային խաթարված համակարգը՝ հանդիպման ընթացքում մտահոգություններ են հնչել գործող իշխանության անգործության և երկրի պաշտպանական համակարգի բարձիթողի վիճակի վերաբերյալ։
     Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են հասարակության առողջացման, հետպատերազմյան հիասթափության վերացման, քաղաքական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտել իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին լռեցնելու նպատակով իրականացվող բռնաճնշումները, քրեական հետապնդումներն ու հակաիրավական գործընթացները։