Karevorinfo  Համացանց  243

«Հաշվարկներ արվե՞լ են՝ ծխելու դեմ պայքարի հետևանքով Հայաստանում որքան կաճի թմրամոլությունը»․ Ո․ Սարգսյան

19:42 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
«Հաշվարկներ արվե՞լ են՝ ծխելու դեմ պայքարի հետևանքով Հայաստանում որքան կաճի թմրամոլությունը»․ Ո․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ծխելու դեմ կառավարության պայքարի օգուտն ու վնասը
     Կառավարության որոշմամբ ծխախոտն այլևս վաճառակետերում չի ցուցադրվի, մարտից սննդի փակ կետերում և բացօթյա սրճարաններում ծխելը կարգելվի։ Ես ծխող չեմ, շատ եմ տուժել ծխողների սիգարետների ծխից, հասկանում եմ կառավարության այդ որոշումների իմաստը։ Սակայն հաշվարկներ արվե՞լ են, թե ծխելու դեմ պայքարի հետևանքով Հայաստանում որքան կաճի առանց այդ էլ մեծ տարածում գտած թմրամոլությունը։ Եթե կառավարությունը իսկապես մարդասեր է, ինչո՞ւ օրենսդրորեն չի պայքարում հազարավոր ճակատագրեր կործանած խաղամոլության դեմ, հեռախոսով մի լրատվական կայք ես ուզում բացել, բուքմեյքերական ընկերությունների գովազդը խեղդում է։ Պատահական չէր, որ Հայաստանի իշխանական վերնախավը բուքմեյքերական ընկերություններից մեկի սեփականատիրոջ հետ Հունաստանի Միկոնոս կղզում արքայական կայֆեր էր վայելում։ Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը հիմնականում կոնյակի և ծխախոտի արտադրությունն է, որը պետական բյուջե մեծ մուտքեր է ապահովում։ Վերջերս Հայաստանում ծխախոտ արտադրող երկու նոր ձեռնարկություններ են բացվել, մրցակցություն կա, նվազել է շահույթի չափաքանակը։ Ծխելու դեմ կառավարության որոշումների հետևանքով կնվազի ծխախոտի վաճառքը, պետական բյուջե մուծվող հարկերը որքա՞ն կնվազեն։ Չեմ կարծում, որ ամեն ինչում ձախողված այս կառավարությունը այդ հաշվարկն արել է»։