Karevorinfo  Համացանց  151

«Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված կայունության շրջանն ավարտվել է». Վարուժան Գեղամյան

13:48 չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ.
«Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված կայունության շրջանն ավարտվել է». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես որ կանխատեսվել էր բազմիցս, վերջին մեկ տարվա ընթացքում, Եվրասիայում մեծ աշխարհաքաղաքական վերաբաժանման ընթացքում նոր թեժ կետ է ձևավորելու արդեն Միջին Ասիայում։ Արաբական Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Բելառուս, Հարավային Կովկաս, իսկ այժմ նաև Ղազախստան, Թուրքմենիստան և այլն։ Նրանք, ովքեր հետևում են մեր մեծ տարածաշրջանի իրադարձություններին մշտապես, ոչ մի զարմանալի և անսպասելի բան չեն գտնի իրենց համար։

Խորհրդային միության փլուզումից հետո ձևավորված կայունության շրջանն ավարտվել է։ Անկայունությունը, մեծածավալ տրանսֆորմացիաները, սոցիալ-մշակութային տեղաշարժերը ներկայի ու ապագայի հիմնական գործոններն են լինելու։ Դրանց անխուսափելի հետևանք է լինելու նաև պետական սահմանների փոփոխությունը, ինչպես արդեն եղել է Սիրիայում, Ուկրաինայում, Հայաստանում։ Այս կոնտեքստում այնքան էլ էական չէ, թե ինչպես կավարտվեն Ղազախստանում մեկնարկած ցույցերը։ Էական է տեսնել միտումը, որը, անկասկած, ազդելու է նաև մեզ ու մեր դաշնակիցների վրա։ Իսկ միտումն ինքնին շատ խոսուն է»։