Karevorinfo  Համացանց  112

«Այս խնդիրն արտահայտում է հանրության մշակութային ու ենթամշակութային արատները»․ Հակոբ Բադալյան

15:06 երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ.
«Այս խնդիրն արտահայտում է հանրության մշակութային ու ենթամշակութային արատները»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Դեկտեմբերի 31-ին Վայոց Ձորի զորամասերից մեկում տեղի է ունեցել սպանություն՝ ժամկետային մի զինվոր սպանել է մյուսին՝ ըստ նախնական վարկածի: Հերթական մահվան դեպքը, այսպես ասած, ոչ կանոնադրական հարաբերության հետևանքով:
     Այս խնդիրը հայկական բանակում համակարգային էլ չէ, այլ մշակութային, ու արտահայտում է Հայաստանի հանրության մշակութային ու ենթամշակութային արատները: Դրանք այսօր միայն բանակում չէ, որ ռիսկ են: Դրանք այսօր ռիսկ են անգամ դպրոցներում, բուհերում, թաղերում: Դրա համար օրինակ արժե «շնորհակալություն» հայտնել հեռուստաընկերությունների, որոնք առավոտից երեկո լուրջ դեմքով պետական ու հայրենասիրական հաղորդումների ու մեկնաբանությունների կողքին կարող են եթեր հեռարձակել այլանդակ սերիալներ, պատճառաբանությամբ, թե՝ փող բերող պահանջարկ ունեցող են: Ոչինչ, որ եթերներից դուրս դրանք ըստ էության վերածվում են «մահ բերող երևույթներ սնուցող աղբյուրների»:
     Բանակ հասնում է այդ ամենը: Բայց սա իհարկե չի արդարացնում այն, որ տարիներ, տասնամյակ շարունակ բանակում չի դրվել «մշակութային» խնդիր, ներբանակային հարաբերությունների մշակույթի ձևավորումը չի դիտվել բանակաշինության կարևոր, անգամ ազգային անվտանգության կարևոր տարր: Մինչդեռ, փոքրաթիվ բանակների համար ներբանակային հարաբերությունը ընդհուպ մարտունակության համար առանցքային նշանակության հանգամանք է:
     Բայց ո՞վ պետք է դներ այդ խնդիրը: Դղյակների հիմքեր դնող գեներալակազմը՞, որը, օրինակ, առաջին պատերազմի հաղթանակի ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական վերլուծության և դրանից բխող հետագա մարտավարական և ռազմավարական խորքային մշակումների փոխարեն զբաղված է եղել այդ հաղթանակի անձնական «սոցիալ-տնտեսական» նյութականացումով:
     Անցնող տարիներին բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ այս հարցերին, խոսելով էն մասին, որ հասարակական հարաբերությունների արդիական մշակույթի բացակայության պայմաններում զինվորական ղեկավարությունը պետք է իր վրա վերցնի մշակութային վերափոխման ավելի բարձր առաքելություն, բանակը դարձնելով այդպիսի ինստիտուտ, որովհետեւ հակառակը առաջին հերթին հենց բանակին էլ հարվածում է»: