Karevorinfo  Իրադարձություններ  223

Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք

11:18 երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ.
Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք

Վարդենիսում այսօր նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունն է. ոստիկանները, սակայն, թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել շենք: «Թույլ չենք տալու մտնել ներս. կարող եք արարողությունն այլ տեղ անցկացնել»,- ասել է ոստիկանության պաշտոնյան: «Վարչական դատարանում դեկտեմբերի 30-ի համայնքապետի ընտրության հայցադիմումի մուտքագրված լինելը հիմք չէ, որպեսզի ոստիկանությունը խոչընդոտի ընտրված ավագանու մուտքը»,- արձագանքել է «Ահարոն Խաչատրյան» խմբակցության շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով՝ քանի դեռ չկա իրավական ուժի մեջ մտած դատական ակտ, որն անվավեր կճանաչի ընտրության արդյունքները, ապա նոր համայնքապետն Ահարոն Խաչատրյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն չի հաշտվում պարտության հետ: