Karevorinfo  Համացանց  180

«Հայաստանի հանդեպ թեթևությամբ են օգտագործվում՝ «ոչնչացված», «ջախջախված», «օկուպացված», «գաղութացված» արտահայտությունները»․ Հ․ Բադալյան

17:30 երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ.
«Հայաստանի հանդեպ թեթևությամբ են օգտագործվում՝ «ոչնչացված», «ջախջախված», «օկուպացված», «գաղութացված» արտահայտությունները»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Թե՛ աշխարհաքաղաքական վիճակն է բավականին բարդ, թե՛ դրա հետևանքով շատ ավելի նեղ ու սեղմ է Հայաստանի խաղի դաշտը: Այս պայմաններում նվազագույնը, որ պահանջվում է Հայաստանում քաղաքական բովանդակության ձևավորման համար պատասխանատու որևէ սուբյեկտից՝ գոնե մտավոր դաշտում առավել չնեղացնել ու չսեղմել իրավիճակը:
     Դա հատկապես կարևոր խնդիր է փորձագիտական, քաղաքագիտական հանրույթի համար, որովհետև զուտ քաղաքական ուժերը ցավոք սրտի գերակշռող մասով առաջնորդվում են այսօր «որքան վատ՝ այնքան լավ» այսպես ասած վարկանիշ մաշեցնելու սկզբունքով:
     Բայց, ցավոք փորձագիտական, քաղաքագիտական դաշտում էլ բավականին զգալի տեղ է զբաղեցնում իրավիճակը, «պրիզման» նեղացնող դիսկուրսը, սահմանափակող, անելանելիության բերող բովանդակությունը, հաճախ անգամ տուրքը «հասարակական-քաղաքական սադիզմին»: Հայաստանի հանդեպ շատ թեթևությամբ են օգտագործվում՝ «ոչնչացված», «ջախջախված», «օկուպացված», «գաղութացված» ու այդ կարգի այլ արտահայտություններ, որոնք չունեն բացարձակ որևէ օգտակարություն, եթե նույնիսկ ենթադրենք, որ համապատասխանում են իրականությանը:
     Ի վերջո, իրականությունը փոխելը պետք է սկսի թերևս դրա գնահատման համակարգի, գննահատման բանաձևի փոփոխությունից, հակառակ դեպքում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մենք չենք էլ մոտենա արդյունավետ մանևրի բանաձևերի»: