Karevorinfo  Իրադարձություններ  184

Արցախում ևս դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում

17:36 երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ.
Արցախում ևս դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում

Վերջին օրերի ընթացքում, իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում: Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։
     Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ են: Ներկա պահին ստացիոնար բուժում են ստանում 38 երեխա: Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ ստացիոնար և ամբուլատոր հիվանդներից իրականացվել է 10 նմուշի լաբորատոր հետազոտություն ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ում վիրուսաբանական լաբորատորիայում, որի արդյունքում 7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպ Ա H3N2 ենթատեսակը:
     Կլինիկական ախտանիշներն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ, թուլություն, կոշտ հազ: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
     * խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
     * եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
     * եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
     * մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
     * հագնվե՛ք եղանակին համահունչ,
     * պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
     * օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
     * հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,
     * հետևե՛ք անձնական հիգիենային։
     Հետագա բարդություններից (բրոնխիտ, թոքաբորբ) խուսափելու համար, ժամանակին դիմեք բժշկի: