Karevorinfo  Համացանց  212

«Ինչո՞ւ հենց 2015-ին ներկայացվեցին ղարաբաղյան կարգավորման հարցով ռուսական առաջարկները». Արշալույս Մղդեսյան

11:42 երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ.
«Ինչո՞ւ հենց 2015-ին ներկայացվեցին ղարաբաղյան կարգավորման հարցով ռուսական առաջարկները». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տոներից դուրս մի հարց տամ։ Եթե հավատանք ու համադրենք ներկա ու նախկին տարբեր պրոֆիլային պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաև առկա փաստերը, Ռուսաստանը 2015-ին առաջ է քաշել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտնի առաջարկները, որոնց երբեմն անվանում են «Լավրովի պլան»։ Ժամանակային առումով այն համընկել է այն շրջանի հետ, երբ Ռուսաստանը զորքեր ուղարկեց Սիրիա, փրկեց Ասադի ռեժիմին` փաստացի դառնալով Արևմուտքից դեպի Արևելք թեքված Թուրքիայի մրցակիցն այդ տարածաշրջանում, ուժային հարաբերությունների մի մեծ շրջան սկսելով Անկարայի հետ։ Հիմա հարց` ինչո՞ւ հենց 2015-ին ներկայացվեցին ղարաբաղյան կարգավորման հարցով ռուսական առաջարկները, սիրիական օպերացիայի ու ընդհանրապես Մերձավոր Արևելքում ուժերի վերադասավորման շրջափուլի հետ համընկնումը պատահակա՞ն է։ Եթե պատահական չէ, ապա ի՞նչ էր ցանկանում անել Ռուսաստանը»։