Karevorinfo  Համացանց  263

«Բացատրեմ, թե ինչու հեռարձակեցինք նրա ուղերձը». Հարություն Հարությունյան

12:42 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
«Բացատրեմ, թե ինչու հեռարձակեցինք նրա ուղերձը». Հարություն Հարությունյան

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանի գրառումը. «Ինչո՞վ են տարբերվում կարմիր խոսափողից խրտնող պատգամավորներից նրանք, ովքեր ֆեյսբուքում «5-րդ ալիք» են քլնգում:

«5-րդ ալիքը» ոչ մեկի հոր դուքանը չի, «5-րդ ալիքը» մեդիադաշտում գործող կազմակերպություն է (ՍՊԸ), որ հստակ դիրքավորվել է որպես ԱԶԱՏ լրատվամիջոց: Հենց ստատուսչիկները ընկալեն ազատի, ընդդիմադրի և իշխանամետի տարբերությունները, այդ ժամանակ նման հարցեր չեն առաջանա: Մինչ այդ, կբացատրեմ, թե ինչու անցած տարի մենք չհեռարձակեցինք նրա ուղերձը, իսկ այս տարի հեռարձակեցինք և եթե Երկիր Մեդիան կարող է չհեռարձակել, ինչո՞ւ մենք այդ ճանապարհով չգնացինք:
     Անցած տարի հեռուստաընկերությունների մեծ մասի հետ չհեռարձակելու պայմանավորվածություն կար և մենք հարգեցինք գործընկերային պայմանավորվածությունները: Այս տարի նման պայմանավորվածություններ չեն եղել: Եթե լիներ նման ակցիայի առաջարկ, կքննարկեինք և կորոշեինք մեր անելիքը:
     Անցյալ տարի նա համարյա բունկեռից էր կառավարում, այս տարի՝ կառավարության շենքից և շատ ստատուսչիկներ նույն ձևով նստած իրենց փափուկ բազմոցներին ստատուսներ էին գրում, փնովում, փողոցում պայքարի դուրս եկած ժողովրդի, կներեք՝ հասարակության ներկայացուցիչների և առաջնորդի հասցեին: Թե բա՝ փոխեք առաջնորդին, որ մենք էլ հավանենք ու միանանք:
     Երկրորդ հարցի մասով. մենք մեր խմբագրական քաղաքականությունը ունենք, Երկիր Մեդիան՝ իր: Եթե ինչ որ մեկը փորձում է այս թեմայից առիթավորվել, դա արդեն այլ բնորոշում ունի, ես այդ դաշտ չեմ մտնի:
     Կարող էի՞նք չհեռարձակել, իհարկե կարող էինք: Ի՞նչ կլիներ դրանից հետո, ոչինչ էլ չէր լինի, «քննադատների» այս բանակի փոխարեն, մյուս կողմի «քննադատները» կակտիվանային... ընդամենը: Տվյալ դեպքում ի՞նչ տարբերություն, երբ որակը ստորադասվում է ցանկություններին:
     Ինչու հեռարձակեցի՞նք, կներեք, թողեք մենք որոշենք՝ ինչո՞ւ, ե՞րբ, ո՞նց: Մենք հանրային հեռուստատեսություն չենք, ձեր հարկերից չենք սնվում: Ձեր պահանջները ներկայացրեք նրանց, իսկ մեզ կարող եք չսիրել, ատել, հայհոյել, ինպես երեք տարի առաջ, երբ նա սպիտակ ձիով շատերիդ սրտի ասպետն էր, մենք էլ պիցցայակերներ էինք և 365 օր, 24 ժամ շարունակ աշխատում էինք հայհոյանքների տարափի տակ:
     Եւ վերջապես՝ ե՞րբ եք դադարելու ֆեյսբուքը հայրենիքի հետ շփոթելուց: Դուրս եկեք փողոց, պայքարեք, մենք կլուսաբանենք, չկասկածեք: Եվ ոչ ոք չի կարող մեզ թելադրել, թե ինչը լուսաբանենք, ինչը՝ ոչ:
     Մենք ենք որոշում մեր եթերային քաղաքականությունը, կրկնում եմ՝ ԱԶԱՏ լրատվամիջոցի քաղաքականությունը:
     Հ.Գ. ԽՍՀՄ-ի տարիներին Ռուսաստանի խուլ գյուղերից մեկում, կենտկոմի որոշմամբ, կազմակերպում են Սոլժենիցինի գրքի քննարկում: Դե գիտեք այն տարիներին նման քննարկումները ինչպես էին կազմակերպվում: Ուրեմն, երբ շրջանի կենտկոմի ներկայացուցիչը ներկայացնում է գիրքը, մասնակիցներից մեկը արագ ոտքի է կանգնում և ասում՝ մենք դեռ չենք կարդացել, բայց դատապարտում ենք»: