Karevorinfo  Համացանց  104

«Բարոյական կերպարով պետական պաշտոնյաները շատ քիչ են». Նաիրի Հոխիկյան

11:30 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
«Բարոյական կերպարով պետական պաշտոնյաները շատ քիչ են». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է. «Յուրաքանչյուր տարվա սկզբին մեր մաղթանքների մի մասը բաժին է հասնում պետությանը, որի կայացման կամ ձախողման մեջ իրենց հսկայական բաժինն ունեն չինովնիկները՝ պետական աշխատողները։ Հենց նրանց բարոյական ու ազգային կերպարից է կախված, թե ինչպիսին կլինի իշխանության կապը հանրության հետ։

Ցավալիորեն, խորհրդային ժամանակներից եկած արատավոր մտածողությունը մինչև այսօր ուղեկցում է մեզ։ Մարդը կարող է ստանալ միջակ բարձր պաշտոն, ասենք՝ ինչ-որ գերատեսչության վարչության պետ և 180 աստիճանով փոխել իր մարդկային ու բարոյական կերպարը, դառնալ ցինիկ ու իրեն կիսաստված համարելով՝ անհասանելի լինել մահկանացուների համար։

Տարիներ առաջ ծանոթ պաշտոնյաներից մեկը խնդրեց, որ իր առանձնատան համար Արևմտյան Հայաստանից մի ծառի տնկի բերեմ, քանի որ այդկերպ ուզում է կապված լինել իր նախնիների հետ։ Ոգևորությամբ կապվեցի պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների հետ, խնդրեցի, նրանք ձեռք բերեցին տնկիները և մեծ դժվարությամբ ուղարկեցին։ Երբ տեղ էր հասնում, ես ասացի ծամոթին, որ ուր որ է, կհասնի, հանկարծ լսեցի հեգնական պատասխան՝ կարո՞ղ է էստեղի շուկայից ես առել էդ տնկին...

Ի՞նչ եք կարծում, ես նման մարդուն Արևմտյան Հայաստանից բերած տնկի կտայի՞։ Ոչ, իհարկե, քանի որ նախ շատ ծանր տարա այդ արձագանքը և հասկացա՝ սխալ եմ ընկալել մարդու կերպարը։

Պետական ծառայող կամ նույնիսկ բարձր պաշտոնյա լինելը չի նշանակում փոխել մարդկային ու բարոյական կերպարը, լինել կոշտ և ցինիկ, մոռանալ, որ հումոր անելիս ծաղրել ուրիշի արժանապատվությունը, խոսելիս չնկատել, որ կողքիդ կարող է կին կանգնած լինել ու օգտագործել անպարկեշտ բառեր, քանի որ ինքը պաշտոնյա է, մարդկանց հետ խոսել քիթը ցցած կամ հեգնանքով, կամ էլ խոստանալ ու հաջորդ վայրկյանին մոռանալ տված խոստումների մասին։ Սրանք բոլորը մեր հանրությանը հատուկ արատավոր երևույթներ են, որոնք ուղիղ կապ ունեն իշխանության ու հանրության շփումների, փոխադարձ վստահության ու հարգանքի հետ։ Հայաստանում բոլոր ժամանակներում հենց այդ արատավոր չինովնիկական բարքերն են եղել, այսօր էլ է այդպես՝ համեմված պոպուլիստական բառապաշարով։

Հայաստանում հանրային մտքի իրական հեղափոխություն կլինի լոկ այն ժամանակ, երբ ցածր ու միջին չինովնիկական կազմից սկսած՝ մարդիկ իրենց ծառայող զգան, ոչ թե տիրակալ։ Բարոյական կերպարով պետական պաշտոնյաները շատ քիչ են, նրանց թիվը պետք է ավելանա»։