Karevorinfo  Համացանց  293

«Ոչ միայն չունեցանք որևէ առաջընթաց, այլև շարունակեցինք մաս-մաս կորցնել»․ Ս․ Հասրաթյան

02:12 կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
«Ոչ միայն չունեցանք որևէ առաջընթաց, այլև շարունակեցինք մաս-մաս կորցնել»․ Ս․ Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավարտվում է հերթական տարին, սակայն դժվարանում եմ այն բնութագրել... Դժվարանում եմ, որովհետև 2020-ի դեկտեմբերի 31-ի այս ժամերին մտածում էի, որ 2021-ին ամեն ինչ կփոխվի և մենք կամաց-կամաց մեզ հավաքելով ու ինքներս մեզ վերագտնելով, նորից կդառնանք ինքնավստահ ու Երկիր կառուցող ժողովուրդ... Բայց, ցավոք, մեր իսկ մեղքով, մենք ոչ միայն չունեցանք որևէ առաջընթաց, այլև շարունակեցինք մաս-մաս կորցնել... Կորցնելով հանդերձ, մնացինք անհաղորդ մեր երկրի հետ կատարվող այն ամեն վատին, ինչ մեզ համար նախապատրաստում և կյանքի էին կոչում դրսի և ներսի մեր թշնամիները: Իսկ մեզնից ամեն մեկն, ասես, այդ ամենն անտեսելով, փորձում էր ընդհանուր ցավի արանքում փնտրել սեփական երջանկությունը... Եվ այդպես 365 օր՝ չեզոք, անհաղորդ և առանց փ ո խ վ ե լ ու... ...Շատ կուզեի, որ թեկուզ ուշացումով, բայց գոնե այս տարին հայ մարդու համար լիներ փոխվելու և սեփական ինքնությունը վերագնահատելու ու վերագտնելու տարի... Սա ընդունեք որպես և՛ անկեղծ ցանկություն, և՛ որպես շնորհավորանք...
     Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»: