Karevorinfo  Համացանց  179

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
21:00 շաբաթ, 01 հունվարի, 2022 թ.
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է․ «Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին
     Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։
     ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
     Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»: