Karevorinfo  Իրադարձություններ  181

Այսօրվանից կթանկանա խմելու ջրի սակագինը

Այսօրվանից կթանկանա խմելու ջրի սակագինը

Այսօրվանից կթանկանա խմելու ջրի սակագինը
19:30 շաբաթ, 01 հունվարի, 2022 թ.
Այսօրվանից կթանկանա խմելու ջրի սակագինը

Այսօրվանից «Վիոլա ջուր» ընկերության բաժանորդների համար խմելու ջրի սակագինը կբարձրանա դառնալով 200,47 դրամ, իսկ սոցիալապես անապահով բաժանորդների համար այն կմնա անփոփոխ՝ 180 դրամ:

Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2022-ի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ:

Նոր սակագները կգործեն 2022 թվականի հունվարի 1-ից: