Karevorinfo  Համացանց  118

«Պետք է փորձենք գնալ այլ ուղով»․ Արշակ Սադոյան

17:30 շաբաթ, 01 հունվարի, 2022 թ.
«Պետք է փորձենք գնալ այլ ուղով»․ Արշակ Սադոյան

Ազգային ժողովրդավարների դաշինքը կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ.
     Որքան էլ դառն է խոստովանել, բայց այս անգամ էլ մենք ուրախանալու ոչ մի բան չունենք և այս նոր տարին էլ նորից դիմավորում ենք ողբալի վիճակում:

Օտարների քմահաճույքից կախված, ստի կեղծիքի մեջ թաղված, ապաշնորհ, ազգադավ իշխանությամբ կիսագաղութային մի երկիր, անդունդի մեջ գլորվող Արցախ, հուսախաբ, դառնացած Սփյուռք և այդ բոլորը էլ դեռ քիչ է՝ անտարբեր, սին խոստումներով անընդհատ խաբվող ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված, որոնց քվեները հիշատակելով է, որ այդ ազգադավները կարողանում են կառչած մնալ իրենց աթոռներից:
     Եվ բնական է, որ հավատի կորուստը, հուսահատության ալիքը այժմ այն աստիճանի է հասել, որ օր օրի արտագաղթն է անընդհատ աճում: Իսկ ուծացմանը դիմակայելու ազգապահպանման, մեր կարողություններն էլ իրենց հերթին անյքան են անընդհատ նվազում, որ եթե այսպես շարունակվի դարերի մեջ ապրող մեր ողջ ժողովրդի գոյատևման հարցն էլ ամբողջությամբ վտանգի տակ կդրվի:
     Սիրելի՛ հայրենակիցներ, քաղաքական գործիչներ, գործընկերներ, հայեր, հապաղել այլևս չի կարելի: Մեր լինել չլինելու հարցն է դրված կշեռքի նժարին: Եվ ուզում դիմել Ձեզ կոչով՝ այս նոր տարում գոնե պետք է խոստանանք համատեղ ջանքերով բեկում մտցնել, շտկել վիճակը, դուրս գալ այս փոսից:
     Սակայն այժմ պետք է հաշվի առնենք նաև այն, որ անկախ նրանից, թե ով կգա իշխանության, առանց ողջ հայության աջակցման՝ սակավաթիվ բնակչություն, հնամաշ, քայքայված, ցածր արտադրողականություն ունեցող տնտեսությամբ մեր երկիրը, միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ չի կարողանալու այս պատերազմի պատճառով առաջացած 15 միլիարդ դոլարից ավել կորուստները վերականգնել, քիչ թե շատ կարգի բերել, արդիականացնել իր պաշտպանական համակարգը, դուրս գալ խայտառակ այս վիճակից:
     Մենք այժմ ստիպված ենք, պետք է փորձենք գնալ այլ ուղով: Եվ ուրախալի, որ դրա հնարավորությունը հիմա էլ դեռ ունենք:
     Մեծ Սփյուռք ունենալ էր մեզ համար շատ մեծ առավելություն է: Մենք պետք է կարողանանք հաղորդակցման, հեռակապի, տեղեկատվական տեխնոլոգիաների առկա նոր լայն հնարավորություններից օգտվելով համախմբել, ի մի բերել մեր 10 միլիոն հայության գումարային ողջ ներուժը: Կազմավորել նպատակային գործունեության ունակ, պետության որոշակի գործառույթներ ունեցող, համազգային կառույցների մի այնպիսի միաձույլ, հզոր համակարգ, իր կենտրոն մայրաքաղաք Հայաստանով, որը ոչ միայն հնարավորություն կտա դուրս գալ այս փոսից, այլ պայմաններ կստեղծի նաև, որ ամենուր մեր ազգակիցները ապրեն ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ կյանքով:
     Այդ նպատակին հետամուտ որոշակի առաջարկ է արդեն մանրամասն մշակվել: Եվ դրա շրջանակում որպես առաջին քայլ նախատեսվում է առաջիկայում՝ նաև դրսում գտնվող հեղինակավոր անձանց ակտիվ մասնակցությամբ կազմակերպել, պահանջել, պարտադրել, որ Սփյուռքի 7-րդ համաժողովը վերջապես հրավիրվի: Համոզված ենք, որ այն կձևավորի լայն լիազորություններով օժտված Համազգային գործուն խորհուրդ և կտա վերը նշված համակարգի կազմավորման մեկնարկը: Այն կնպաստի նաև, որ ինչքան կարելի է շուտ, առանց լուրջ բախումների կարողանանք ազատվել այս իշխանություններից:
     Ակնկալելով բոլորի աջակցությունը, այս գրությանը կից Ձեզ ենք ուղարկում մեր այդ առաջարկը իր հիմնավորումներով, առանչվող նյութերով (Դրանք հաջորդականությամբ տեղադրվելու են նաև ֆեյսբուկյան իմ Էջում): Խնդրում ենք քիչ ժամանակ ծախսել, ծանոթանլ դրանց հետ: Համոզված ենք, որ կկարևորեք այն և կցանկանաք ներգրավել այդ առաջարկի իրականացման գործընթացին:
     Առողջություն, եռանդ, հաջողություններ մաղթելով բոլորին, հույս ունեմ, որ այս տարին գոնե բեկումնային կլինի»: