Karevorinfo  Իրադարձություններ  106

«Նախ պետք է փոխենք Սահմանադրությունը». նախագահի ամանորյա ուղերձը

21:30 ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ.
«Նախ պետք է փոխենք Սահմանադրությունը». նախագահի ամանորյա ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:

Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:
     Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:

Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:

Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,
     30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ:
     30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։

Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:
     Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։
     Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու:
     Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում:
     Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:

Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
     Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
     Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:

Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը,
     ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:

Վաղուց ժամանակն է գիտակցել, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝ մեր բանակը, մեր աշխատանքը, մեր միտքը:

Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս:
     Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։

Հավատացե՛ք ձեր ուժերին, հարգե՛նք մեր երկիրը, հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի: Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն:

Սիրելի հայրենակիցնե՛ր, Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է:
     Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները:
     Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:

Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան:
     Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:

Թող 2022 թվականը մեր երկրի, մեր ժողովրդի, ձեզնից յուրաքանչյուրի և ձեր ընտանիքների համար լինի առողջության, խաղաղության, հաջողության, լիության և առաջընթացի տարի:

Թող բոլորիս ընտանիքներում տիրեն ջերմությունը, համերաշխությունը, ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ:

Շնորհավոր Նոր տարի»: