Karevorinfo  Համացանց  169

«Զսպե՛ք ձեր կրքերը՝ ո՞ւմ տղերքի զոհվելն եք հրավառությամբ նշում»․ Գեղամ Նազարյան

19:42 ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ.
«Զսպե՛ք ձեր կրքերը՝ ո՞ւմ տղերքի զոհվելն եք հրավառությամբ նշում»․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Հերոսածին հայրեր, մայրեր, պապիկներ, տատիկներ, առյուծ և արծիվ տղերքի եղբայրներ, քույրեր, կանայք և երեխաներ, արժանի լինենք մեր նահատակ, հերոս տղերքին մեր կյանքով, կեցվածքով, գործողություններով։
     Առողջ եղեք, որ իրականություն դարձնենք իրենց կյանքը հայրենիքի ու այս ժողովրդի համար տված տղերքի երազանքները, ծրագրերը։ Առողջ և ամուր եղեք, որ կերտենք մեր տղերքի երազած երկիրը։
     Երբեք ու երբեք չխեղճանաք, գլուխներդ չկախեք։
     Ամուր նյարդեր մեզ բոլորիս, որ չնկատենք հրավառություն անող մեր հարևաններին, համաքաղաքացիներին, համագյուղացիներին։ Ներենք նրանց, քանի որ իրենք չեն հասկանում, թե ինչ են անում։
     Նոր տարի է մոտենում, բայց անկեղծ ասեմ, մատներս չեն ենթարկվում ասեմ՝ շնորհավոր, բայց ամբողջ հոգով և սրտով ամենալավն ու բարին եմ ցանկանում մեր առյուծների, արծիվների մայրերին, հայրերին, քույրերին, եղբայրներին, կանանց, նրանց երեխաներին, տատիկներին ու պապիկներին։ Հիշեք, մենք տղերքից պատգամ ունենք»։

Մեկ այլ գրառման մեջ Գեղամ Նազարյանը գրել է․ «Հրավառություն անողներ, հրավառություն անող երեխաների ծնողներ, բռնե՛ք ձեր երեխաների ձեռքը, զսպեք ձեր կրքերը՝ ինչների՞դ վրա եք հրավառություն անում։ Ո՞ւմ հաղթանակն եք հրավառությամբ նշում, ո՞ւմ տղերքի զոհվելն եք հրավառությամբ նշում։ Լա՛վ, դուք ուղեղ չունե՞ք, հասկացանք, իսկ հոգի՞։
     Դուք չեք գիտակցում ում հայհոյանքին ու անեծքներին եք արժանանում»։