Karevorinfo  Համացանց  288

Սերժ Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին

13:06 ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ.
Սերժ Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտնում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին, ով իր բազմաթիվ մարտական ընկերների հետ պատվով է անցել Արցախյան ազատամարտի հաղթական ուղին:

Սարգսյանն Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամերի հետ ծաղիկներ է խոնարհել նշանավոր ռազմական գործչի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել Կոմանդոսի և ի դեմս նրա՝ Հայրենիքին անվերապահորեն ծառայություն մատուցած ու իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին:

Առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից նաև ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին»: