Karevorinfo  Իրադարձություններ  204

«Ադրբեջանական կողմից բազմիցս լսում ենք «միջանցք» բառը». Արա Զոհրաբյան

19:24 երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանական կողմից բազմիցս լսում ենք «միջանցք» բառը». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ընթացող շտապ հավաքի ընթացքում նախ շնորհակալություն հայտնեց «5165 շարժմանը»՝ նշելով, որ իրենք այս օրերին միասին բազմաթիվ փորձությունների միջով անցանք: «Նրանք հիմա ապակենտրոն այլ ուղղությամբ են շարունակում իրենց գործողությունը»,- ասաց նա:

«Մենք 3 նպատակների շուրջ էինք հավաքվել՝

1. Սամանազատման և սահմանագծման հակահայկական ծրագրի կանխում: Այսօր դեռ այդ նպատակը չի իրականացել:
     2. Միջանցքի տրամադրման անթույլատրելիությունը թշնամուն: Այսօր խոսում են, թե փաստաթղթերում չկա «միջանցք» բառը, սակայն ադրբեջանական կողմից բազմիցս լսում ենք «միջանցք» բառը: Ավելին, ունենք կոնկրետ անհանգստություն, որ գրված կամ չգրված երևույթները կարող են ի վնաս Հայաստանի լուծվել: Օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի, Շուռնուխի, Որոտանի մասին որևէ տվյալ չկար, բայց դրանք փաստացի հանձնվեցին Ադրբեջանին:
     3. Ուրբաթ օրը, Սոչիի հանդիպումից հետո մենք պահանջեցինք վարչապետի ու նախագահի հրաժարականը»,- ասաց Զոհրաբյանը::