Karevorinfo  Համացանց  228

«Մարդիկ սկսում են գիտակցել, թե խոստացած «խաղաղության» փոխարեն ինչ ճակատագիր է նրանց սպասում»․ Արթուր Խաչատրյան

00:24 կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.
«Մարդիկ սկսում են գիտակցել, թե խոստացած «խաղաղության» փոխարեն ինչ ճակատագիր է նրանց սպասում»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ վերադարձա դեպի հարավ ուղևորությունից։ Եղա Վայք, Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում, «վայելեցի» այլընտրանքային ճանապարհը և ժամից ավել տևած անանցանելի խցանումը, տեսա բարձունքները, որ թուրքերը գրավել են վերջին ամիսներին, այցելեցի Գորիս քրեակատարողական հիմնարկ: Տարբեր համայնքներում խոսեցի բազմաթիվ մարդկանց հետ՝ տարբեր տարիքի, զբաղմունքի, կրթական ցենզի ու քաղաքակա հայացքների։ Երևանից հեռու՝ դեպի ադրբեջանկան սահման, մարդկանց հոգսերը լրիվ այլ են։ Թանկացումներից ու ծանր տնտեսական պայմաններից ավելի մարդկանց հուզում էին անվտանգային հարցերը։ Ինչը շատերի համար Երևանում, Գյումրիում, Արտաշատում, Վարդենիսում աշխարհագրական տեղանուն է՝ Իշխանասար, Սև լիճ, այնտեղ իրական վտանգ է։ Քիչ քիչ մարդիկ սկսում են գիտակցել, թե խոստացած «խաղաղության» փոխարեն ինչ ճակատագիր է նրանց սպասում։
     Անցյալ տարի դեկտեմբերի 16-17-ին եղել եմ Գորիսում և Կապանում, անցել եմ Շուռնուխի ճանապարհով։ Դեկտեմբերի 16-ին ադրբեջանցիներին հանձնվեց Շուռնուխը, թուրքերը հայտնվեցին Գորիս-Կապան ու Կապանից հարավ ընկած մայրուղու վրա․․․ Չեմ թաքցնում, կային մարդիկ, որ ժպիտով էին հիշում այն օրերը, որ թուրքի հետ խաղաղ էին ապրում, առևտուր էին անում, գնացքով Բաքու էին գնում։ Հիմա այդ հուսյերից էլ բան չի մնացել, հասկացել են, որ թուրքի հետ ինչքան էլ «բարեկամություն» անես, փայտը չպետք է ձեռքից բաց թողնես։
     Այս տարի սա արդեն 4-րդ այցս էր հարավ։ Ամեն անգամ ավելի ակնառու է մարդկանց տրամադրությունների փոփոխությունը․ հույս, տագնապ, լքվածություն, զայրույթ, օտարում․․․ Ոչ միայն Արցախն ու Սյունիքը, ամբողջ երկիրն ու ազգն են կանգնած գոյութենական խնդրի առաջ։ Վերջապես պետք է դուրս գալ ետ-պատերազմյան շոկից, զարթնել անտարբերության թմբիրից ու տեր կանգնել երկրին, քանի երկրից դեռ ինչ որ բան մնացել է»։