Karevorinfo  Թերթերի տեսություն  91

Վայքի իշխանական թեկնածուն մեղադրվել է կաֆել-մետլախ գողանալու մեջ. «Ժողովուրդ»

09:24 ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ.
Վայքի իշխանական թեկնածուն մեղադրվել է կաֆել-մետլախ գողանալու մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարծես թե նշմարվում են հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են իշխող ուժի աննախադեպ պարտություններին ՏԻՄ ընտրություններում: Հիմնական պատճառը տեղերում թույլ թեկնածուներն են, սակայն հատկապես Վայք խոշորացվող համայնքում իշխող կուսակցության թեկնածուի անցյալը խիստ տպավորիչ է:

Բանն այն է, որ ՔՊ թեկնածու Մխիթար Մաթևոսյանը Վայքի տարածաշրջանում հայտնի է որպես «կրիմինալ» անցյալ ունեցող անձ, ով լինելով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»:

Սա դեռ ամենը չէ, Վայքում մեր կողմից անցկացրած հարցախույզի ընթացքում տեղացիները հայտնեցին, որ Մխիթարը 2000 ակաների սկզբներին շատ ծիծաղելի ու մինչև հիմա հիշվող գործով է անցել, երբ մեղադրվել է այն ժամանակ Վայքում դատավոր Թոֆիլ Սամսոնիչիի տան շինարարական աշխատանքների ժամանակ կաֆել-մետլախի գողության մեջ: Մեր աղբյուրները պնդում են, որ Վայքում իրավիճակը շատ մոտ է Կապանին ու Գորիսին, որտեղ ավելացել են սահմանամերձ գյուղերը և մարդիկ ձգտելու են իրենց խոշորացված համայնքում տեսնել ոչ իշխանական, քիչ թե շատ մաքուր անցյալ ունեցող որևէ մեկի ու չեն քվեարկելու սեփական ընտանիքը Երևան տեղափոխած ու Վայքը որպես խոպան դիտարկող Մխիթար Մաթևոսյանի օգտին»:

Մանրամասները՝ թերթի համարում: